ՀՅԴ Բ.-ի Երիտասարդական Գրասենեակի նախաձեռնութեամբ եւ համագործակցաբար «Օփթիմայզ» խորհրդատվական ընկերության հետ  «Վերելք»- երիտասարդական ծրագիրը կը սկսի իր երրորդ թողարկումը: «Վերելք»-ի նոր ծրագիրը արցախցի երիտասարդներուն հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր գիտելիքներ և ամրապնդել արդեն իսկ ունեցածը։
Ծրագիրը ունի երեք փուլ :
Ա փուլ: Մեկ ու կես ամիս տևողությամբ դասընթացների շարք, որը տալու է մասնակից երիտասարդներին բոլոր անհրաժեշտ եւ նախնական հմտությունները՝ ՀՀ-ում աշխատանքի անցնելու համար:

Բ փուլ։ Մասնակիցները իրենց ստացած գիտելիքները օգտագործելով կկատարեն ուսումնասիրություններ և դրանք կքննարկեն ժյուրիների հետ։

Գ փուլ: Ա և Բ փուլը լավագույն արդյունքներով ավարտած մասնակիցներին «Վերելք»-ի կողմից կտրվի աշխատանքի ուղղորդում և աջակցություն։

«Վերելք» ծրագիրը, որը մեկնարկել է  2021 թ․Արցախում, եւ ապա Սյունիքում նպատակ ունի զարգացնել, ընդարձակել և կատարելագործել խոստումնալից և փոքր տնտեսություններ նախաձեռնելու պատրաստ երիտասարդների հմտություններն ու տեխնիկական գիտելիքները: